Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյանի ուղերձը


Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյանի ուղերձը
Ապրիլ 23 15:23 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Նա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ եւ հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ եւ կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն եւ խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- սոցցանցում գրել է Մխիթարյանը: