Բազմամարդ երթը հասել է Տիգրան Մեծի պողոտա. ուղեկցում են հոգեւորականներ (ուղիղ)


Բազմամարդ երթը հասել է Տիգրան Մեծի պողոտա. ուղեկցում են հոգեւորականներ (ուղիղ)
Ապրիլ 23 13:01 2018

Երեւանի պետհամալսարանից սկիզբ առաջ երթը անցնելով մի շարք փողոցներով, հասել է Տիգրան Մեծի պողոտա: «Ռոսիա» կինոթատրոնի մոտ երթի առաջին շարքում շղթա կազմեցին զինվորական համազգեստով ցուցարարներ, գրում է News.am-ը: Նրանց համազգեստի վրա գրված է. «Հայաստանի խաղաղապահ ուժեր»:

Զինվորական հագուստով երիտասարդները նշել են, որ եկել են զորամասերից մեկից. Նրանք երգեցին Հայաստանի հիմնը: Երթն ուղեկցում են նաեւ հոգեւորականներ:

Մեկ այլ երթ այս պահին հասել է Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանները փշալարեր են տեղադրել եւ փակել ճանապարհը: Ցուցարարները հանդարտ կանգնած են փշալարերի դիմաց:

Տեսանյութը՝ News.am-ի