Ցուցարարները փակել են Կորյուն-Տերյան խաչմերուկը (ուղիղ)


Ցուցարարները փակել են Կորյուն-Տերյան խաչմերուկը (ուղիղ)
Ապրիլ 23 10:05 2018

Ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնական Կորյունի փողոցի եւ Տերյան փողոցի խաչմերուկը, հայտնում է News.am-ը:

Մի մեծ խումբ ուսանողներ էլ այս պահին հավաքված են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ շուտով այնտեղից եւս երթ կսկսվի: Նրանք վանկարկում են՝ «դասախոս, միացիր»:

Այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Նոր Նորքում, Աջափնյակում, Օրբելի փողոցում: