Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ


Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ
Ապրիլ 23 09:00 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:

«Նիկոլ Փաշինյանը Սեւանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան եւ այդպես շարունակ:
Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ,-գրել է նա: