Սա Նիկոլի ու Սերժի կռիվը չի, սա ՆՈՐԻ ու ՀՆԻ պայքարնա


Սա Նիկոլի ու Սերժի կռիվը չի, սա ՆՈՐԻ ու ՀՆԻ պայքարնա
Ապրիլ 23 01:03 2018

Անկախ քաղաքական զարգացումների ելքից իմ քաղաքացիական դիրքորոշումը մնում է անփոփոխ

<<Լույս>>-ի մի խումբ հպարտ կրթաթոշակառուների կողմից Ս.Սարգսյանին ուղղված հրաժարականի կոչով նամակի տակ ստորագրողներից մեկը ես եմ: Կոչին որոշ ԱԺ պատգամավոր/ներ <<ուրացում>> պիտակ են դրոշմել, որի առնչությամբ հայտնում եմ հետևյալը:

Ս.Սարգսյանի ղեկավարած Հայաստանը ապագա չունի, ինչը որ իմ հպարտ ընկերների հետ հայտնել ենք բաց նամակում:

Աշխատել ու շարունակելու եմ աշխատել` նպաստելու Հայաստանի Հանրապետության բարեկեցությանը!

Այս ամենով հանդերձ (խոսքս ուղղում եմ հատկապես <<ուրացում>> պիտակավորում տվողներին) չեմ պատրաստվում քծնանք ցուցաբերել տկար կառավարիչներին և դեմ գնալ արդարությանը:

Սա Նիկոլի ու Սերժի կռիվը չի, սա ՆՈՐԻ ու ՀՆԻ պայքարնա, այսինքն սա զարգացման ու հետընթացի պայքարնա, սա ներառողի և կորզողի պայքարնա, սա արդարության և ճնշված լինելու պայքարնա և վերջապես սա ժողովրդավարության և միապետության պայքարնա: Իսկ այս պայքարում ես ընտրում եմ նորը:

 

Վերջապես, ժողովուրդ, մենակ դուք չեք դժվարություններ կրել (ամեն մեկս մեր չափով, տարիքին և ժամանակին համապատասխան)…բավական է շահարկեք նման գործոնները ձեր անհասկանալի թեզերն ու արժեքները ուրիշներին պարտադրելու համար: 
Սիրուն <<յան տվեք>> թողեք հայոց աշխարհը զարգացնենք: 
Hovhannes Avetisyan ջան միանում եմ ու ստորագրում եմ ամեն տառի տակ!