Մի վախեցեք ոչ մի բանից, վաղն էլ, վաղը չէ մյուս օրն էլ գալու ենք միտինգի.Աննա Գրիգորյան


Մի վախեցեք ոչ մի բանից, վաղն էլ, վաղը չէ մյուս օրն էլ գալու ենք միտինգի.Աննա Գրիգորյան
Ապրիլ 23 00:21 2018

Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Աննա Գրիգորյանը. «Իմ 16 տարեկան եղբայրը օրեր շարունակ մասնակցում է այս միտինգին։ Ես թքած ունեմ անցած ամեն ինչի վրա, ես չունեմ մրցանակ, որ տամ, ես ինձ եմ տալիս։ Մենք հոգնել ենք անընդհատ պայքարելուց, նրանք մտածում են, թե ինչ ուզեն՝ կարող են անել մեզ հետ։ Հայաստանում չկա միջին խավ, Հայաստանում կամ աղքատություն է, կամ իրենք շատ հարուստ են։ Դա չպետք է լինի, մենք պետք է լինենք այն միջին խավը, որն ուզում է ապրել»։

 

«Բոլոր այն մարդիկ, որ մտածում են, թե կարող են կորցնել ինչ-որ բան, թող չվախենան. մենք այս պահին կորցնում ենք մեր հայրենիքը, ու դրանից թանկ բան չկա։ Մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանն իրականում շատ փոքր է, մեզ ասողներ կան՝ ինչ անենք, ոնց անենք, բայց եկեք՝ ապացուցենք, որ մենք ենք մեր ասողը։ Մի վախեցեք ոչ մի բանից, վաղն էլ, վաղը չէ մյուս օրն էլ գալու ենք միտինգի»,- ասաց նա։