Դավիթ Սանասարյանի հայտարարությունը` ուղղված ՀՀ քաղաքացիներին


Դավիթ Սանասարյանի հայտարարությունը` ուղղված ՀՀ քաղաքացիներին
Ապրիլ 23 00:09 2018

Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ։ Ազատության և անկախության համար մղվող մեր պայքարն արդեն իսկ հեղափոխություն է ամրագրել։ Անկախ այն հանգամանքից, որ այս պահին շարժման առաջնորդներս ապօրինի ձերբակալվել ենք չեն դադարում քաղաքացիական անհնազանդության դրսևսորումները, որից մեկին էլ այսօր ականատես եղա դատաբժշկական փորձաքննությունից ձերբակալվածների պահման վայրն (ՁՊՎ) տեղափոխվելու ժամանակ, երբ քաղաքացիները փակել էին Չարենցից Նալբանդյան տանող ճանապարհը։

 

 

Պաշտելի քաղաքացիներ․

 

Տևական իմ պայքարի ընթացքում միշտ հավատացել եմ ձեզ, հավաքականության այս սպասված ու բախտորոշ օրերին, հավատացել եմ, որ արժանապատվություն ունենք և ոչ մի զարգացած ազգից պակաս չենք։

 

Կոչս՝ երբեք, երբեք, երբեք չդադարեք պայքարել, արեք խաղաղ անհանզանդության ձեր քայլը: Մեր հաղթանակը մոտ է, դուրս եկեք փողոցներ դուք եք տերը այս երկրի։

 

Ձեզ սիրող

 

ՀՀ հպարտ քաղաքացի Դավիթ Սանասարյան»։



loading...