«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից


«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից
Ապրիլ 22 22:38 2018

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ, ՀՔԾ երրորդ մասի խորհրդական Արման Աղաքարյանը հայտնում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ի շարքերից ու որպես պետական ծառայող, լքում է իր պաշտոնը, միանում պայքարին: Նա նաեւ կոչ է արել իր բոլոր ոստիկան ընկերներին, իրավապահ ծանոթներին՝ կանգնել ժողովրդի կողքին: Ֆեյսբուքյան իր էջում Աղաքարյանը գրել է.

ՈՂՋՈՒ՜ՅՆ ՀՊԱ՜ՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻ՜Վ, ԱԶԱՏԱՏԵ՜ՆՉ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱ՜Ծ ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ես այս պահին համարվում եմ պետական ծառայող, բայց այս պահից հայտնում եմ իմ անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական, չեբուրաշկիստական իշխանությանը:

Պետական ծառայողը պարտավոր է կանգնել իր ժողովրդի կողքին և պայքարել հանուն իր երերկրի ու ժողովրդի, հանուն սերունդների ազատության, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի: Իմ հարգելի պետական ծառայող ընկեր, իմ ոստիկան ընկեր, իմ ՀՀԿ-ական ընկեր, դու պարտավոր ես կանգնել ոչ թե հարազատ ժողովրդի դեմ, բռնապետի, սուլթանի, չեբուրաշկիստների կողքին, այլ եկել է ձեր երազած այն ժամը, որպեսզի քայլ անեք ու կանգնեք ձեր ժողովրդի կողքին, ձեր երկրի, ձեր ազգի կողքին: Քո հրամանատարներն ու ղեկավարները հպարտանալու են քեզանով, որովհետև դու անելու ես այն քայլը, որ նրանք միշտ երազել են, բայց վախեցել:

– ՀՀ ոստիկան, դու ենիչեր չես, քո երեխաներն ու հարազատները համացանցում տեսնելով քո դեմքը՝ ամաչում են քո համար, դու խլում ես նրանց հպարտությունն ու արժանապատվությունը: Ոչ մի պաշտոնով ու աշխատավարձով սերունդներիդ հպարտությունն ու արժանապատվությունը չես վերականգնի, նրանք չեն ներելու քեզ:

Կանգնիր ժողովրդիդ կողքին, պայքարիր հանուն առանց բռնապետ Հայաստանի, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի, վերադարձրու զավակիդ հպարտությունը: ԵՎ վաղն արդեն կարող ես լինել քո երազած հայրենիքի ու ժողովրդի պաշտպանը: Նայիր այս երիտասարդներին, միացիր ժողովրդիդ այսօր և թույլ մի տուր, որ վաղը քո զավակները գան ու պառկեն այս ասֆալտին:

Եթե, ոչ մենք, ապա Ո՞Վ Եթե ոչ հիմա, ապա Ե՞րբ Հարգելի պետական ծառայող, մենք հիմա նմանվում ենք 1915թ-ի այն փոս փորող հայերին, ովքեր իրենց հարազատների համար փոս փորելով, հույս ունեին փրկվել կոտորածից, բայց ուժասպառ լինելով, առաջինը նրանք թաղվեցին այդ փոսում: Հայ ժողովուրդը կոտորվող ու կոտրվող չէ: Էս ժողովրդի մեջ արթնացել է Ազատատենչ, Պայքարող ու Հաղթող Հայի Գենը: Ուրեմն իզուր փոս մի փորիր, իզուր ժամանակ մի շահիր, այլ քայլ արա, կանգնիր ժողովրդիդ կողքին, քայլ արա, մերժիր բռնապետին: Սա այն պայքարն է, որ սկսվել է վաղուց, որի համար կյանք և արյուն չեն խնայել մեր ազգի հերոսները, ովքեր բռնապետի կամքով հիմա կալանավոր են:

– բռնապետ-չեբուռաշկա, դու այս հողում տեղ չունես, էս ժողովուրդն անիծելու և անարգելու է գերեզմանդ, սերունդներդ երանի են տալու, որ ընկած լինեիր Արցախի համար և իրենք հերոսի սերունդ լինեին, ոչ թե բռնապետի: Մենք այս այս պայքարում հաղթելու ենք և սերունդներին ժառանգելու ենք առանց բռնապետ Հայաստան՝ Ազատ-Անկախ Հայաստան: Ես անում եմ իմ քայլը, հայտնում եմ իմ անհնազանդությունը և միանում եմ իմ ժողովրդին: Էկեք Հանրապետության հրապարակ: