Չգնալ բախման, ինքնակազմակերպվել, գիշերը չմնալ փողոցում. Լենա Նազարյանը փոխանցեց Փաշինյանի խոսքը


Չգնալ բախման, ինքնակազմակերպվել, գիշերը չմնալ փողոցում. Լենա Նազարյանը փոխանցեց Փաշինյանի խոսքը
Ապրիլ 22 20:15 2018

Ոչ մի դեպքում՝ չգնալ ոստիկանների հետ բախման, շրջանցել ոստիկանների հետ բախման վայրերը: Այս մասին Այսօր՝ ապրիլի 22-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը՝ հավելելով, որ այդ ուղերձն իրեն փոխանցել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Փաշինյանն ասել է, որ անկախ իր ներկայությունից պետք է շարունակեն պայքարը. «Վաղը պետք է կարողանան ինքնակազմակերպվել, ոչ մի դեպքում չգնալ բախման։ շրջանցել ոստիկանների հետ հնարավոր բախման վայրերը, գիշերը փողոցներում չմնալ»,-Փաշինյանը խոսքը փոխանցել Լենա Նազարյանը: