«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ այս բռնությունն ու քաոսը. վերջ տվեք սրան». «Մերժվածը» սերիալի աստղն անդրադարձել է Հայաստանի դեպքերին


«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ այս բռնությունն ու քաոսը. վերջ տվեք սրան». «Մերժվածը» սերիալի աստղն անդրադարձել է Հայաստանի դեպքերին
Ապրիլ 22 19:58 2018

Հնդկական «Մերժվածը» հայտնի hեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկին՝ Վիրին, մարմնավորող բոլիվուդյան աստղ Նանդիշ Սանդուն եւս անտարբեր չի մնացել Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հնդիկ դերասանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում եւ գրել.

«Իսկապես տխուր եմ տեսնել, որ նման բան է տեղի ունենում: Սա այնքան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են հրաշալի մարդիկ: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ այս բռնությունն ու քաոսը: Այսքան մարդիկ թե ֆիզիկապես, թե հոգեպես վիրվորվում են… Խնդրում եմ՝ վերջ տվեք սրան: Կառավարությունը հաջողված է միայն այն դեպքում, երբ քաղաքացիներն ապահով են եւ երջանիկ»:



loading...