Էրեբունիում քարերով ու բռունցքներով հարվածել են Factor.am-ի օպերատորին


Էրեբունիում քարերով ու բռունցքներով հարվածել են Factor.am-ի օպերատորին
Ապրիլ 22 19:36 2018

Էրեբունի վարչական շրջանում բժշկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն ցուցարարներին, այլև՝ իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց, հայտնում են Factor.am-ից։

Ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է Factor.am-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։

Այդ ամենը կատարվել է ոստիկանների ներկայությամբ։