Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից


Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից
Ապրիլ 22 17:24 2018

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»: