Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը և ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին


Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը և ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին
Ապրիլ 22 16:00 2018

Ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը  եւ Սասուն Միքայելյանը քիչ առաջ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում էին:

   Պաշտպանը մի քանի ժամ չէր կարողանում տեսակցել նրանց: Միայն խուզարկություն կատարելու համար ներս էին թողել:

Ավագ հետաքննիչը հայտարարել էր, որ ցանկանում է կատարել պատգամավորների խուզարկություն: Մինչդեռ պաշտպանը խուզարկություն կատարելու համար պահանջում  էր  իրավական հիմքերը.   «Տվյալ անձինք հանդիսանում են ԱԺ պատգամավորներ եւ կատարվող ներգործության միջոցները պետք է նախատեսված լինեն ՀՀ Սահմանադրությամբ եւ համապատասխան իրավական ակտերով»,- ասում էր պաշտպանը:

Արարատ Միրզոյանը մինչ այդ  հրաժարվել է պատասխանել հարցերին եւ ցանկացել է ունենալ փաստաբան:

   Այս պահին ԱԺ պատգամավորները խուզարկվում են եւ թույլ չի տրվել տեսանկարահանել գործընթացը: