Բաց նամակ Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Սարգսյանին, Արամ 1-ին կաթողիկոսին


Բաց նամակ Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Սարգսյանին, Արամ 1-ին կաթողիկոսին
Ապրիլ 22 15:32 2018

Հայաստանի Հանրապետության 1–ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին,Արամ 1-ին կաթողիկոսին:

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Նամակս հղում եմ ձեզ, և՛ որպես խնդրանք, և՛ որպես հորդոր, և՛ որպես պահանջ: Խնդրում եմ ձեզ այս իրավիճակում մի՛ եղեք որպես դիտորդ: Կոչ եմ անում գործադրել ձեր ողջ հնարավորությունները և կարողությունները՝ կանխելու որևէ բռնություն մեր երկրում: Այս իրավիճակի հանգուցալուծումը ուժի կիրառումը չէ, այլ միայն բանակցությունները և երկխոսությունը:

 

Անցած տարիների մեր պետության բոլոր հաղթանակները և ձեր իսկ կողմից արձանագրված ձեռքբերումները վտանգի տակ են: Հորդորում եմ ձեզ ձեր ուղղակի միջամտությամբ կանխել ցանկացած ուժի գործադրում: Այն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ մեր երկրի համար:

 

Ռեժիսոր Վահե Հախվերդյան