«Ի՞նչ արյունահեղության մասին են խոսում, արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն». Նիկոլ Փաշինյան


«Ի՞նչ արյունահեղության մասին են խոսում, արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն». Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 22 11:10 2018

Մարիոթ հյուրանոցում  Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո,  շարունակեց ասուլիսը:

Նա ցույց անող քաղաքացիներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որից հետո հանդիպել Հանրապետության հրապարակում, ուր ժամը 19-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը:

«Մենք պայման ենք դրել, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, այսօր առավոտյան ինձ ասել են թե թյուրըմբռնում է եղել, որ լրագրողները լինեն սկզբում եւ վերջում, մենք ասել ենք, որ ոչ, մեզ համար սկզբունքային , որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ պետք է տեղի ունենա հանրության համար թափանցիկ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե  արյունահեղությունը կանխելու համար ինչ ուղիներ եք տեսնում Նիկոլ Փաշինյանն ասաց.

 « Ինչ արյունահեղության մասին է խոսքը, ի՞նչ իրավական հիմքով: Հավաքների ազատության մասին օրենքի, եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմանում պարտավոր է աջակցել օրենքին: Այնպես որ , արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն: Մարտի մեկից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել եւ, ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»: