ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «կորցրել է ադեկվատության զգացումը».Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «կորցրել է ադեկվատության զգացումը».Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 22 10:33 2018

Ավարտվեց Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս ցանկություն չունի խոսել Փաշինյանի հետ ու հեռացավ:

Վարչապետի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ զանգվածային անհնազանդությունների գործողությունների:

«Այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում», - ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «կորցրել է ադեկվատության զգացումը»:

«Նա լավ չի տիրապետում իրավիճակին և ուրեմն մենք պետք է շարունակենք  ճնշումներն  այնքան ժամանակ, քանի դեռ  պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը կոչ արեց չխոչընդոտել ժողովրդի խաղաղ հավաքը: