ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանը պետք է հարգի միջազգային իրավունքը։ Այս մասին հաղորդում է Welt-ը։
«Որպեսզի մեր հարաբերությունները բարելավվեն, Ռուսաստանը պետք է հարգի միջազգային իրավունքը։ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանին, Ռուսաստանը մեր հարևանն է»,-ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «բարդ, բայց կարևոր է»։