Չինաստանը և Հարավային Կորեան մեկնաբանել են ԿԺԴՀ-ի քաղաքական ուղղության կտրուկ փոփոխությունը


Չինաստանը և Հարավային Կորեան մեկնաբանել են ԿԺԴՀ-ի քաղաքական ուղղության կտրուկ փոփոխությունը
Ապրիլ 22 00:25 2018

Հարավային Կորեան զգալի առաջընթաց է համարում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ միջուկային և հրթիռային փորձարկումները դադարեցնելու մասին հայտարարությունը։ Այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։

 

«Դա նաև բարենպաստ պայմաններ կստեղծի կայանալիք միջկորեական գագաթնաժողովի և ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի համար»,-ասել է աշխատակազմի ներկայացուցիչը։

 

Չինաստանն, իր հերթին, կարծում է, որ միջուկային փորձարկումները դադարեցնելու ԿԺԴՀ իշխանությունների որոշումը կնպաստի դրության մեղմացմանը և Կորեական թերակղզու ապամիջուկայինացմանը։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարությունում։

 

«Չինաստանը կարծում է, որ ԿԺԴՀ-ի համապատասխան որոշումը կօգնի Կորեական թերակղզում իրավիճակի հետագա մեղմացմանը և ապամիջուկայինցման գործընթացի առաջընթացին»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։



loading...