Exclusive.ո՞վ է իրականում այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող 9-ամյա փոքրիկը


Exclusive.ո՞վ է իրականում այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող 9-ամյա փոքրիկը
Ապրիլ 22 00:12 2018

Այսօր հրապարակում երթի մեկնարկից հետո անսպասելի բեմ բարձրացավ մի փոքրիկ, ում ելույթը բուռն քննարկվեց համացանցում։ Boomnews.am-ը պարզել է, թե ով էր իրականում ելույթ ունեցող փոքրիկը։



Երեխայի մասին մանրամասներ պարզելու համար մենք կապ հաստատեցինք երեխայի քրոջ՝ Էմմի Բարխուդարյանի  հետ։ 

Էմմին պատմեց, որ եղբայրը՝  Մաքսը 9 տարեկան է։
Մաքսը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանում։  Նա սիրում է պատմություն ,  հետաքրքրվում է քաղաքականությամբ , համաշխարհային պատմությամբ ... սիրում է խաղալ շախմատ ... նաև սիրում է ժողովրդական պարերը , իր համար յուրահատուկ է յարխուշտան ... իսկ մեկ ամիս է ինչ հետաքրքրված է դհոլով  և հաճախում է խմբակ ..

Վաղուց է հետևում քաղաքականությանը , ոչ միայն Հայաստանի այլ նաև միջազգային ...

Հարցին թե Մաքսը նախապես պատրաստվել էր ելույթին թե չէ, Քույրիկը պատասխանեց։

-Ոչ , նա ելույթին չէր պատրաստվել , ուղղակի ամեն օր իր հուզմունքը և մտահոգությունը մեր հետ էր կիսվում , և կարծում եմ որ օր օրի զարգացող իրադարձությունները լցրեցին Մաքսի հոգին։  Եվ նա շատ խնդրեց մայրիկին որ իրեն տանի ցույցի որպեսզի նա ելույթ ունենա , որ նա ասելու բան ունի ...իսկ Ծնողներս վստահ լինելով որ Մաքսը խելացի երեխա է և ինտելեկտուալ չկոտրեցին եղբորս սիրտը , քանի որ վստահ էին որ Մաքսը գիտակ է խոսելու։



Մաքսը սիրում է նաև Աստվածաշունչ կարդալ ու ամեն օր կարդում է,- մեզ հետ զրույցը եզրափակեց Էմմին։






 



loading...