Վանաձորում Էդվարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին բռնի կերպով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)


Վանաձորում Էդվարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին բռնի կերպով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)
Ապրիլ 21 23:30 2018

Լոռի հեռուստաընկերություն

Ցուցարարները փորձել են փակել Հայքի հրապարակը եւ հանդիպել ոստիկանների կոշտ դիմադրությանը: ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ մի խումբ ոստիկաններ բռնի կերպով ավտոմեքենան են նստեցրել երթի մասնակից Արմեն Մայիլյանին: Բռնի գործողությունների ժամանակ Արմեն Մայիլյանը ստացել է մի շարք վնասվածքներ, վնասվել է նաեւ ոտքը՝ մեքենան նստեցնելու ժամանակ:

Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել 5 քաղաքացիների: Նրանցի մեկին՝ Արմեն Մայիլյանին ոստիկանության Տարոնի բաժնից Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: 

 Մյուս քաղաքացիների մասին առայժմ տեղեկություններ չկան:

 

Ապրիլի 21-ին Վանաձորում ցուցարարներն իրենց անհնազանդությունն սկսեցին ավտոերթով:

Տասնյակ մեքենաներ մեկնարկեցին Հայքի հրապարակից եւ անցնելով քաղաքի գրեթե բոլոր փողոցներով կրկին վերադարձան հրապարակ: Այստեղ նրանց սպասող ցուցարարներին միանալով նրանք իրենց իրազեկման ակցիան շարունակեցին ոտքով: Բողոքի հիմնական ալիքը նրանք կբարձրացնեն երեկոյան 18-ին Հայքի հրապարակում:



loading...