Իմ եղբայր, վերջին ուժերդ ներդիր ու ադեկվատ նայիր Էդմոն Մարուքյանի անհանգստությանը. Հովհաննես Ազոյան


Իմ եղբայր, վերջին ուժերդ ներդիր ու ադեկվատ նայիր Էդմոն Մարուքյանի անհանգստությանը. Հովհաննես Ազոյան
Ապրիլ 21 22:45 2018

Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տարածելով Էդմոն Մարուքյանի հարցազրույցի տեսագրությունն ու Նիկոլ Փաշինյանին կոչ անելով լսել նրան։

«Նիկոլ ջան, իմ եղբայր …10 տարի շարունակ իմ հերոսն ես եղել, տեսել եմ ազնվությունդ ու անձնազոհությունդ հանուն ազատ ու անկախ Հայաստանի…և ամբողջ կյանքս կլինեմ կողքիդ………գիտեմ ուժասպառ ես լինում, բայց խնդրում եմ վերջին ուժերդ ներդիր ու Էդմոն Մարուքյանի անհանգստությանը ադեկվատ նայիր… վստահ եմ , որ իշխանությունը չի կարող քեզ ու մեզ հին ու փտած մեթոդներով խաբել…… խնդրում եմ քեզ եղբայր… վերջին անգամ դա էլ արա, հանգիստ լինենք… կեցցե ազատ ու քաղաքակիրթ մեր հայրենիքը… գրկում եմ քեզ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ մամուլին տրված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը նշել էր, որ կա երրորդ ճանապարհ։