Որևէ ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտավախություն չունենա,մենք ձեր բոլոր վնասները կհոգանք, այդտեղ թեմա չկա.Ն. Փաշինյան


Որևէ ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտավախություն չունենա,մենք ձեր բոլոր վնասները կհոգանք, այդտեղ թեմա չկա.Ն. Փաշինյան
Ապրիլ 21 22:06 2018

«Իմ քայլը» շարժման ղեկավարն, անդրադառնալով վերջին երկու օրը տեղի ունեցած միջադեպերին, ասաց. «Գիշերվանից բանդաները սկսել են ջարդել որոշ ավտոմեքենաներ, որոնց տերերը միացել են մեր հավաքներին: Ես ուզում եմ ասել մի բան՝ ժողովուրդ ջան, ինչ լինում է, ժեշտին լինի։ Մեր քաղաքի դզող-փչողներից էին եկել, ովքեր ասում էին՝ իրենք այդ ավտոներն անվճար կսարքեն»։

Ն. Փաշինյանն ասաց, որ այսօր Սփյուռքում դրամահավաք է կազմակերպվելու։

«Որևէ ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտավախություն չունենա, դա ձեր ծախսը չէ, մենք ձեր բոլոր ծախսերը, կարիքները, վնասները կհոգանք, այդտեղ թեմա չկա», - ասաց նա։