Ռուսաստանի ԱԳՆ-ն Կիմ Չեն Ընի հայտարարությունը թերակղզում լարվածության լիցքաթափում է անվանել


Ռուսաստանի ԱԳՆ-ն Կիմ Չեն Ընի հայտարարությունը թերակղզում լարվածության լիցքաթափում է անվանել
Ապրիլ 21 21:58 2018

Ռուսաստանը ԱԳՆ-ն ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը Կորեական թերակղզում լարվածության լիցքաթափում  եւ հյուսիսարեւելյան Ասիայում իրավիճակում կարգավորման դրական միտումների ամրապնդում է անվանել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Մենք այս որոշումը համարում ենք կարեւոր քայլ Կորեական թերակղզում լարվածության հետագա լիցքաթափման եւ Հյուսիսարեւելյան Ասիայում իրավիճակի բարելավման դրական միտումների ամրապնդման ուղղությամբ», - նշել է ԱԳՆ-ն:

Փհենյանի որոշմանը դրական են արձագանքել Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում: