Պարոն Շարմազանով ես այնքան դուխով եմ, որ եկել եմ հրապարակ ու կանգնել եմ


Պարոն Շարմազանով ես այնքան դուխով եմ, որ եկել եմ հրապարակ ու կանգնել եմ
Ապրիլ 21 20:20 2018

Մինչ Հանրապետության հրապարակում կմեկնարկեր քաղաքացիական անհնազանդության հանրահավաքը, ելույթ ունեցավ մի փոքրիկ` Մաքս անունով։ Նա հայտարարեց. “Ես ընկեր Փաշինյանին նմանեցնում եմ Մոնթեին։ Պարոն Շարմազանով, դուք մի անհանգստացեք ինձ համար, ես այնքան դուխով եմ, որ եկել եմ հրապարակ ու կանգնել եմ։ Իբր թե երեխաների համար անհանգստանում ես, ո՞ւմ ես խաբում”:

 

Այնուհետեւ, նա սկսեց թվարկել հայ արքաների անունները` ասելով. “Իսկ դու, Սերժ Սարգսյան, մեր երկիրը նրանց նման ուժեղացնելու փոխարեն, քո բոլոր ուժերով թուլացնում ես մեր երկիրը։ Դու քո ձեռքերով տվեցիր մեր հողերը թշնամուն։ Ինձ մի օր հարցրին, դու լավ տղա ես, Մաքս, ես ասացի` լավ տղան չի ասի` ինքը լավն է, այլ` շրջապատից հարցրա”:

 

Սա ասելուց հետո փոքրիկը սկսեց նմանակել Սերժ Սարգսյանին, թե նա ինչպես կպատասխաներ այդ հարցին:



loading...