Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «31»-ն ու Ford-ը. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «31»-ն ու Ford-ը. կա վիրավոր
Ապրիլ 21 11:09 2018

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 35 MF 229 համարանիշի և ГАЗ 3110 մակնիշի 43 OU 132 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: