ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջարկել. Վտանգի տակ է Գարեգին Բ-ի հեղինակությունը «Ժամանակ»


ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջարկել. Վտանգի տակ է Գարեգին Բ-ի հեղինակությունը «Ժամանակ»
Ապրիլ 21 08:53 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոս Արամ Ա-ին Դաշնակցությունը փորձում է առաջարկել իշխանություն-ընդդիմություն երկխոսության միջնորդ: Եթե այս նախաձեռնությունն իսկապես ստացվի, ապա այն ծանր հարված կլինի ոչ միայն Ամերնայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական հեղինակությանը, այլ ընդհանրապես Էջմիածնի Մայր Աթոռին:

Կստացվի, որ Գարեգին Բ-ն չուներ այնքան հեղինակություն նման միջնորդական առաքելություն իրականացնելու համար:

Իսկ եթե Արամ Ա-ի միջնորդությունը ինչ-որ հաջողություն ունենա, ապա դրանով նա կվերածվի համազգային հեղինակության՝ ստվերելով Էջմիածնի Մայր Աթոռը ու ընդհանրապես՝ տեղի եկեղեցական դասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...