Ապրիլի 21-ի աստղագուշակ


Ապրիլի 21-ի աստղագուշակ
Ապրիլ 21 01:08 2018

Խոյ

 

Լավ ժամանակ է ինքնակրթվելու համար. սկսեք նոր լեզուներ սովորել, հաճախեք հետաքրքիր դասընթացների: Մի մոռացեք նաև անձնական կյանքը: Եթե դիմացինը առաջին քայլը չի անում, դուք արեք:

 

Ցուլ

 

Գործում որոշ բարդություններ կառաջանան, ձեր վատը կամեցողները շատ են: Ամուսնական հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ, բայց մի շտապեք թայմ աութ վերցնել, այլ փորձեք լուծել խնդիրը:

 

Երկվորյակ

 

Ֆինանսական կայունությունն անխուսափելի է, կամ մեծ գումար կստանաք միանգամից, կամ աշխատավարձի բարձրացում կլինի:

 

Խեցգետին

 

Այնքան տարված կլինեք գործով, որ կմոռանաք ամեն ինչ՝ հարազատ, ընկեր, բարեկամ: Հիշեք, որ այդպես ճիշտ չէ, չէ որ եթե ձեզ հետ մի բան այն չէ, դուք միանգամից նրանց եք հիշում:

 

Առյուծ

 

Աշխատավայրում կարևոր փաստաթղթերի հետ աշխատելիս զգույշ եղեք, մեծ է սխալվելու հավանականությունը: Ֆինանսական հարցերում ամեն ինչ նորմալ է, գործի վայրում  հնարավոր է նաև աշխատավարձի բարձրացում կամ հավելավճար:

 

Կույս

 

Օրվա առաջին կեսին լուրեր կլսեք, որոնք ձեզ կտխրեցնեն, բայց իմացեք, որ դրանց մեծ մասը ստահոդ է և պետք չէ անհանգստանալ:

 

Կշեռք

 

Օրվա առաջին կեսը անհաջող կսկսվի, բայց երկրորդից բախտը ձեզ կժպտա ամեն հարցում, ինչ գործ էլ որ ձեռնարկեք, կպսակվի հաջողությամբ:

 

Կարիճ

 

Գումարային հարցերի շուրջ հարազատների հետ անախորժություններ կլինեն: Կիսելու բան ունեք, ինչը հանգեցնում է վեճերի:

 

Աղեղնավոր

 

Լարված շաբաթ եք ունեցել, այժմ կարող եք ձեզ հանգիստ տալ, երեկոյան այցելեք ընկերներին, կամ նրանց հետ մի հաճելի տեղ, ռոմանտիկ ծանոթությունը բացառված չէ:

 

Այծեղջյուր

 

Ժամանակն է փոխել մտածելակերպը կյանքի հանդեպ, դադարեք ապրել օրով և սկսեք մտածել ապագայի մասին, հակառակ դեպքում ժամանակը ձեր կողքով կանցնի և հետո ինչ-որ բան փոխելն անհնար կլինի:

 

Ջրհոս

 

Փորձեք բոլոր կարևոր որոշումները կայացնել օրվա մեջ՝ ոչ առավոտյան, ոչ երեկոյան, օրվա կեսը լավագույն ժամանակն է, քանի որ հենց այդ ժամանակ կլինեք լավ տրամադրության մեջ:

 

Ձկներ

 

Եթե դեռ սովորում եք, ուսումնական հաստատությունում որոշ խնդիրներ կլինեն, եթե աշխատում եք, այնտեղ՝ նույնպես, դրան հակառակ՝ անձնականում ամեն ինչ իդեալական է: