Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով


Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով
Ապրիլ 21 00:09 2018

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, մեկնարկը կտրվի բողոքի ցույցով:

 

«Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Բրյուսելում  ցույց է կազմակերպվելու: Քաղաքի կենտրոնից ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի թուրքական դեսպանատանուն: Հիմնական ուղերձն է՝ արդարության վերականգնում, պահանջատիրություն »,-ասաց Հարութ Շիրինյանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները կշարունակվեն առաջիկա օրերին: Տեղի հայկական եկեղեցու մոտ տեղադրված խաչքարի մոտ հարգանի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 24-ին եկեղեցում կմատուցվի պատարագ որից հետո տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին մասնակցելու են նաև Բելգիայից քաղաքական դեմքեր:

Հարութ Շիրինյանը տեղեկացրեց, որ այս անգամ նաև անցկացվելու նկարների ցուցահանդես, որի խորագիրն է «Մի պատմություն»: