Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու (տեսանյութ)


Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու (տեսանյութ)
Ապրիլ 20 23:05 2018

Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:

«Բոլորիս պարտականությունն է մասնակիցը դառնալ: Բոլորս չենք կարող Հայաստանում գտնվել, սակայն կարող ենք հավաքվել դեսպանատան առջև և արձագանքել Հայաստանի մեր հայրենակիցներին: Հայաստանը մեր կարիքն ունի, իսկ մենք Հայաստանի»- ասել է դերասանուհին՝ հավելելով, որներկա գտնվելով կաջակցեն Հայաստանի երիտասարդությանը, որը ամբողջ աշխարհւ հայության անունից պայքարում է հանուն արդարության:

Նույն օրը երեկոյան 19:30-ին Գորկի թատրոնում տեղի կունենա Արսինե Խանջյանի «Հոգիների աճուրդ» ներկայացումը, որին կհաջորդի լիբանանահայ երգչուհի Այլին Խաչադուրյանի համերգը:


 


loading...