«Պարոն վարչապետ, հրաժարվեք պաշտոնից եւ կանխեք սպասվելիք վտանգը». Սարգիս Գրիգորյան


«Պարոն վարչապետ, հրաժարվեք պաշտոնից եւ կանխեք սպասվելիք վտանգը». Սարգիս Գրիգորյան
Ապրիլ 20 17:32 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում գրառում է արել՝ խնդրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Սարգիս Գրիգորյանը գրել է.

«Պարոն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում` հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են` էրեխեք ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկոռին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը»: