Ոստիկանններ, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների նկատմամբ. Յուրա Մովսիսյանի կոչը


Ոստիկանններ, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների նկատմամբ. Յուրա Մովսիսյանի կոչը
Ապրիլ 20 16:55 2018

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։

Մովսիսյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել վերջին օրերին տեղի ունեցած հավաքներից՝ գրելով.

«Սա այն պատկերն է, որը լավագույնս է նկարագրում մեր ազգը։ Մարդիկ՝ միացյալ, կողք-կողքի՝ անկախ տարիքից ու սեռից։ Ոստիկանններ, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների նկատմամբ։ Մեր ազգը մի թիմ է ու մեծ ազգ ունենալու համար մենք պետք է մեծ թիմ լինենք»։