Ավտովթար Գավառ-Սևան ավտոճանապարհին


Ավտովթար Գավառ-Սևան ավտոճանապարհին
Ապրիլ 20 12:17 2018

Ապրիլի 20-ին, ժամը 02:35-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, կողաշրջված ավտոմեքենա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Opel Omega մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով դաշտում:

Տեղազննման արդյունքում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել այն:



loading...