Մոսկվան համոզված է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները կհանգուցալուծվեն ժողովրդավարական ճանապարհով


Մոսկվան համոզված է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները կհանգուցալուծվեն ժողովրդավարական ճանապարհով
Ապրիլ 19 16:54 2018

Մոսկվան համոզված է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները կհանգուցալուծվեն ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում», -  ասել է նա այսօր կայացած բրիֆինգի ժամանակ: