Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում մեքենան շրջվել է


Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում մեքենան շրջվել է
Ապրիլ 19 15:43 2018

Ապրիլի 19-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և Mercedes G500 մակնիշի (վարորդը՝ Կ. Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:  Վառելիքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են կողաշրջված Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան:



loading...