«Պուտինը տեղյակ է». Պեսկովը՝ Ռուսաստանում Telegram-ի արգելափակման մասին


«Պուտինը տեղյակ է». Պեսկովը՝ Ռուսաստանում Telegram-ի արգելափակման մասին
Ապրիլ 18 18:22 2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Telegram մեսենջերի արգելափակման վերաբերյալ դատարանի որոշման մասին: Այդ մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք զեկուցել են Պուտինին Telegram-ի արգելափակման հետ կապված իրավիճակի մասին:

«Հարցն ավելի շուտ կառավարական է, բայց, իհարկե, նախագահը տեղյակ է արգելափակման մասին դատարանի ընդունած որոշումից»,- պատասխանել է նա:

Ավելի վաղ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը: Հայցը ներկայացվել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը ծածկագրման բանալիները փոխանցել հրաժարվելու առնչությամբ: Դատարանը թույլ է տվել անմիջապես արգելափակել Telegram-ը՝ չսպասելով բողոքարկման վերաբերյալ որոշմանը: