Բերման ենթարկվածների անազատության մեջ պահելու ժամկետը լրացել է. ՀԿ-ների հայտարարությունը


Բերման ենթարկվածների անազատության մեջ պահելու ժամկետը լրացել է. ՀԿ-ների հայտարարությունը
Ապրիլ 18 15:56 2018

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունի բաժնում պահվում է 8 քաղաքացի, որոնք բերման են ենթարկվել ապրիլի 18-ին՝ ժամը 11:05-ին, Ֆրանսիայի հրապարակից: Այս մասին հայտարարություն են տարածել քաղհասարակության 6 մազմակերպություններ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Քաղաքացիների հավաստմամբ՝ բերման ենթարկվելու պահին իրենք Ֆրանսիայի հրապարակում ցույցի չէին մասնակցում:

Կենտրոն բաժնում 6 քաղաքացի բերման է ենթարկվել ժամը 11:10-ին,  եւս 4-ը՝ 11:25-ին:

Նշված անձիք ոստիկանությունում պահվում են այն պատճառաբանությամբ,  որ պետք է հարցաքննվեն որպես վկա՝ ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում անցկացված ցույցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ լրացել է բերման ենթարկված բոլոր 18 քաղաքացիներին անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը՝ 3 ժամ, եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի կերպով անազատության մեջ պահվող քաղաքացիներին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան