Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել


Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել
Ապրիլ 18 10:39 2018

«Մերժիր Սերժին» կարգախոսը կրող ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Մարսելահայությունը երեկ հավաքվել է հյուպատոսարանի մոտ՝ վանկարկելով՝ Քայլ արա, մերժիր Սերժին, հայտնում է lragir.am-ը։ 

 

 

Ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ծավալվող պայքարին․«Ձեր պայքարն արդար է, այն ուղղած է Հայաստանում արդար իշխանության վերականգնմանը, քաղբանտարկյալների ազատմանը, և վերջապես ամենակարևորը՝ հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմված կլանային իշխանությանն վերացմանը և դեմոկրատիայի հաստատմանը», դիմել են նրանք հայրենակիցներին և ասել, որ աջակցում են։

 

Այնուհետև ակցիայի մասնակիցները հյուպատոսարանից պոկել են Սերժ Սարգսյանի նկարը, ապա այրել այն։