Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է նաև ավագ քննիչ (տեսանյութ)


Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է նաև ավագ քննիչ (տեսանյութ)
Ապրիլ 18 13:27 2018

Պարզվել է ապրիլի 11-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մասնակից վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ ВАЗ 2106-ը վարել է Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Խաչատրյանը, Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Նահապետյանը, իսկ MTZ 82 մակնիշի տրակտորը վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ջոնրիկ Բեգիջանյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Լ. Նահապետյանի ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Սարգսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։ Նույն օրը պարզվել է նաև, որ Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հ. Սարգսյանը և Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կարեն Արզումանյանը, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ։