Բաղրամյան 26-ի շրջափակումն սկսված է (լուսանկարներ)


Բաղրամյան 26-ի շրջափակումն սկսված է (լուսանկարներ)
Ապրիլ 18 11:02 2018

Ցուցարարները նախ պատ կազմեցին Ֆրանսիայի հրապարակում, ապա տեսնելով, որ տարածքում ոստիկաններ չկան, վազեցիրն Բաղրամյան պողոտայով: Նրանք վազելով հասան Բաղրամյան 26-ում գտնվող շենքի մոտ, որտեղ նախկին նախագահական, ներկայիս վարչապետի նստավայրն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք այստեղ եկել են պայքարելու, որպեսզի հեռացնեն Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին:

«Ամեն ինչ կարգին է, Բաղրամյան 26-ի շրջափակումն սկսված է և կշարունակվի»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանն էլ կոչ արեց չենթարկվել սադրանքների:

Այստեղ շեշտակի մեծացավ վահանավոր ոստիկանների թիվը:30705758_1606012782853176_5211969489737875456_n 30727110_1606012706186517_7615265122214215680_n