Ագուերոն ծնկի վիրահատության է ենթարկվել


Ագուերոն ծնկի վիրահատության է ենթարկվել
Ապրիլ 17 21:20 2018

«Goal.com»-ը գրում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի վիրահատության է ենթարկվել: 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարտի սկզբին:

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում արգենտինացին մասնակեցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին, ինչպես նաև խաղադաշտ մտավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղում:

Ads by Digisales

Բայց վնասվածքը այդ խաղերում զգացնել է տվել: Այսօր արդեն պարզ է դարձել, որ արգենտինացի հարձակվողի ծունկը վիրահատել են: Ագուերոյի ապաքինումը կտևի մոտավորապես մեկ ամիս:



loading...