Ավտովթար Գյումրիում. կան տուժածներ

Ավտովթար Գյումրիում. կան տուժածներ
Ապրիլ 17 16:47 2018

Ապրիլի 17-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Մնջոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes VITO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ. ծնված 1955 թ.) բախվել է կայանած «UAZ» մակնիշի (վարորդը՝ 2001 թ. ծնված Ս. Ա.) ավտոմեքենային: Բախման հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնների փականները:

Շտապօգնության աշխատակիցները վարորդներին և «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ին (ծնված 1999 թ.) տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

loading...