ՀՔԱՎ: Առավոտյան Նոր Նորքի ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել


ՀՔԱՎ: Առավոտյան Նոր Նորքի ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել
Ապրիլ 17 15:26 2018

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել:

Նրանցից մեկին բաց թողնելու մասին արձանագրություն է կազմվել և ստորագրվել ժամը 11:50-ին, սակայն նրան ևս բաց չեն թողել:

Ցուցարարները տեղեկացնում են, որ պատճառաբանում են, թե դատախազի որոշում է պետք բաց թողնելու համար:

Այս մասին ահազանգվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ՀՀ Փաստաբաբանների պալատ:

http://hcav.am/events/17-04-2018-0698/