Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը․ հայտարարություն


Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը․ հայտարարություն
Ապրիլ 17 14:25 2018

2018 թվականի ապրիլի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանական բաժնում Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկված Մերի Գալստյանին, որը այլ քաղաքացիների հետ 4 ժամից ավել գտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Ըստ քաղաքացիների խոսքերի իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, վերջիններիս բերման ենթարկելու ընթացքում ստիկանները կիրառել են ուժ, պատճառել ֆիզիկական ցավ և  հայհոյել քաղաքացիներին։

 

 Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության նման գործելաոճը և կոչ անում անհապաղ թույլատրել փաստաբանին տեսակցել իր պաշտպանյալի հետ։