Ահազանգ քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարքի մասին


Ահազանգ քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարքի մասին
Ապրիլ 17 13:51 2018

Ապրիլի 17-ին ժամը 12:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:



loading...