Թավշյա հեղափոխության մեկնարկը տրված է․ Փաշինյան (տեսանյութ)


Թավշյա հեղափոխության մեկնարկը տրված է․ Փաշինյան (տեսանյութ)
Ապրիլ 17 12:25 2018

Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիայի հրապարակում արեց իր կարեւոր հայտարարությունը։

«Այս պահից սկսված՝ տրվում է Թավշյա հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ բազաթիվ քաղաքացիներ փակել են Երեւան-Իջեւան մայրուղին, Գյումրիի փողոցները։ Նա նշեց, որ պայքարը լինելու է ցանցային, հայտնեց, որ բազմաթիվ քաղաքերում դասադուլ ու գործադուլ է հայտարարվել։ Մի խումբ երիտասարդներ շրջափակել են արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան։ Նա հայտարարեց, որ «իշխանությունը թող մնա իր ամրոցում»։