Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ


Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ
Ապրիլ 17 12:06 2018

Վաղ առավոտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացնում են այցեր ՀՀ ոստիկանության բաժիններ։

Այս պահի դրությամբ այցերն իրականացվել են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի, Արաբկիրի, Շենգավիթի, Մաշտոցի, Էրեբունու բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների երաշխավորման նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին։