Բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի. Մ. Պողոսյան


Բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի. Մ. Պողոսյան
Ապրիլ 17 11:57 2018

Ամեն ոք իր կարծիքն ունի և ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդկանց կարծիքի վրա. Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով այս օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված շարժման մասին:

«Մենք ընտրված պատգամավորներ ենք և մեր հասարակության կարծիքը մեր քվեարկությամբ կարտահայտենք»,-ասաց նա: Հարցին, թե բռնություն կկիրառվի՝ հաշվի առնելով, որ ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին, Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոստիկանները շատ ադեկվատ իրենց աշխատանքը տանում են, և դուք տեսնում եք, թե ինչքան է այսօր ոստիկանությունը կարողանում առանց որևէ ուժ կիրառելու ուղեկցել այս երթը: Կարծում եմ՝ բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի»: