Շարմազանովը չմեկնաբանեց իրավապահների գործողությունները


Շարմազանովը չմեկնաբանեց իրավապահների գործողությունները
Ապրիլ 17 11:46 2018

Ազգային ժողովում կայանալիք ԱԺ հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն այսօր շատ հանգիստ կարողացել է գալ Ազգային ժողով: «Շատ նորմալ եմ հասել, մի քիչ շուտ եմ դուրս եկել»,-ասաց Է. Շարմազանովը՝ հաստատելով, որ հատուկ չի շուտ եկել, քանի որ ինքը սովորաբար շուտ է գալիս:

Հարցին, թե ինչպես է գնահատում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցների պահանջը, Շարմազանովը պատասխանեց, որ իր ելույթում կանդրադառնա դրանց: Դիտարկմանը, թե ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին, Շարմազանովը պատասխանեց, որ իրավապահների գործողությունները չի մեկնաբանում: