Քարեր և այլ առարկաներ են նետել․ ոստիկանության տեսանյութը


Քարեր և այլ առարկաներ են նետել․ ոստիկանության տեսանյութը
Ապրիլ 17 11:16 2018

Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զանգվածային միջոցառումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգությունները) և 2251 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, թե հավաքի մասնակիցները ինչպես չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետում ոստիկանների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
Քրեական գործի քննությունը շարունակվում է: