Բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ կձեւավորվի


Բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ կձեւավորվի
Ապրիլ 17 11:12 2018

Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,

ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:

Քաղաքացիներին արագ արձագանքման հեռախոսահամար կտրամադրվի խումբը ձևավորելուց անմիջապես հեըտո: